Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն շահել է դահուկային վթարի գործով դատը: Ինչպես գրում է Variety պարբերականը, այս գիշեր Յուտա նահանգի դատարանն արդարացրել է դերասանուհուն այդ գործով: Նա ստացել է մեկ դոլար, որը պահանջվել է նրա հայցում:
Դատավարությունը շարունակվում էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Յուտայի բնակիչ Թերի Սանդերսոնը դատի է տվել Գվինեթ Փելթրոուին՝ 2016 թվականին դահուկներով սահելիս իրեն բախվելու և գցելու համար: Արդյունքում տուժածն ունեցել է կողոսկրերի չորս կոտրվածք և գլխի վնասվածք։ Տղամարդը 3 միլիոն դոլար վնասի փոխհատուցում է պահանջել։ Այնուհետ դերասանուհին հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ասելով, որ տղամարդն է բախվել իրեն։ Դահլիճում վկայություն են տվել բժիշկներն ու դահուկային սպորտի փորձագետները:
Ի դեպ, այս դատավարությունը դարձել է վերջին շրջանում ամենաքննարկվողներից մեկը։