Logo

Գրողը երբեմն ներկի փոխարեն օգտագործել է  սեփական արյունը

Հեղինակ
naira-art
00:00 / 08.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 5 - Գրողը երբեմն ներկի փոխարեն օգտագործել է  սեփական արյունը

 

Քչերին է հայտնի, որ ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն` «Մարդը, որը ծիծաղում է», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Թշվառները» զգացմունքային ստեղծագործությունների հայտնի հեղինակը օժտված էր ոչ միայն գրական տաղանդով: Հյուգոն նաև  հրաշալի նկարում էր։ Նա իր արվեստը ստեղծելու համար օգտագործում էր ձեռքի տակ եղած ցանկացած նյութ։

 

Victor Hugo coffee paintings 1 - Գրողը երբեմն ներկի փոխարեն օգտագործել է  սեփական արյունը

 

Մեզ հասած աշխատանքների մեծ մասը հիմնականում արված են սև տուշով, կան նաև ածխով, սուրճի մրուրոv։ Սակայն, ասում են, որ գրողը երբեմն ներկի փոխարեն, նույնիսկ, օգտագործել է  սեփական արյունը։ Հյուգոն իր ողջ կյանքի ընթացքում նկարել է։ Նրա  գեղարվեստական ​​ստեղծագործությունների թիվը գերազանցում է չորս հազարը: Գրողի նկարների մեծ մասն այսօր պահվում է Լուվրում:

 

Статья 127 2 «Кофейный» рисунок Виктора Гюго - Գրողը երբեմն ներկի փոխարեն օգտագործել է  սեփական արյունը

 

Գրողը սիրում էր էքսպերիմենտներ անել կերպարվեստում։ Նա երբեմն նկարում էր առանց կտավին կամ թղթին նայելու, երբեմն ստեղծագործում էր ձախ ձեռքով: Թեև հրապուրված էր կերպարվեստով, սակայն Հյուգոն իր տաղանդի ու ունակությունների մասին այնքան էլ մեծ կարծիք չուներ: Նա վստահ էր, որ գրքեր գրելն իրեն ավելի լավ էր հաջողվում, քան նկարելը։ Այդ պատճառով էլ, նա իր նկարները ցույց էր տալիս միայն իր ընտանիքի անդամներին և ամենամտերիմ ընկերներին: Այն ամենը, ինչը « բաժին է հասել» անծանոթ մարդկանց, դրանք գրողի այցեքարտեր են, որոնք նա նկարել էր ինքն իր համար:

 

19747227 original - Գրողը երբեմն ներկի փոխարեն օգտագործել է  սեփական արյունը

 

 

Թեև  Հուգոն, լուրջ չէր վերաբերվում իր ստեղծած նկարներին, այնուամենայնիվ նրա ժամանակակիցները, այդ թվում նաև հայտնի  նկարիչ Էժեն Դելակրուան, վստահ էին, որ Հյուգոն եթե  իրեն չնվիրեր գրականությանը,  ապա նա մեծ հաջողություն կունենար կերպարվեստում: Բոլոր դեպքերում որպես նկարիչ Հյուգոն թեկուզ հետմահու, բայց այսօր արդեն ընդունված ու ճանաչված է։ Նրա «սրճային» աշխատանքները (Հյուգոն սուրճը խմում էր լիտրերով) շատ մռայլ են, էքսպերսիվ ու ռոմանտիկ:

 

19750022 original 960x770 - Գրողը երբեմն ներկի փոխարեն օգտագործել է  սեփական արյունը

 

Կերպարվեստում Հյուգոյի սիրված թեմաներն էին դղյակները, ժայռերը, տաճարները, հրեշները, ավերակներն ու ծովը: Նրան իր լակոնիզմի, տրամադրությունը վարպետորեն փոխանցելու ունակության համար, շատ հաճախ համեմատում են Ֆրանցիսկո դե Գոյայի, Ուիլյամ Թըրների, Կասպար Դեյվիդ Ֆրիդրիխի հետ:

 

19749005 original - Գրողը երբեմն ներկի փոխարեն օգտագործել է  սեփական արյունը

 

Հյուգոն իր նկարների մեծ մասը ստեղծել է այն ժամանակ, երբ նա մտադիր էր դադարեցնել իր գրական գործունեությունը  և զբաղվել քաղաքականությամբ։

 

19748366 original - Գրողը երբեմն ներկի փոխարեն օգտագործել է  սեփական արյունը


fastnews-ads-banner