Logo

Հայտնի են Գրքի երևանյան 5-րդ փառատոնի մրցանակակիրները

Հեղինակ
Դինա Սամվելյան
09:59 / 03.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
գրքի երևանյան 5-րդ փառատոն

Ավարտվեց Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: 

Գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով հաղթող են ճանաչվել Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը։

գրքի երևանյան 5-րդ փառատոն 1

«Դրամատուրգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աննա Դավթյանը

գրքի երևանյան 5-րդ փառատոն 2

«Արձակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Տիգրան Պասկևիչյանը:

գրքի երևանյան 5-րդ փառատոն 3

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Խաչիկ Գրիգորյանը:

գրքի երևանյան 5-րդ փառատոն 4

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական և ժամանակակից գրականությունը հետևողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Մելիքսեթյանը:

գրքի երևանյան 5-րդ փառատոն 5

Փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է: Ծրագրում 25-40 տոկոս զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառ էր, որին մասնակցել են ավելի քան 35 հրատարակչություններ և մշակութային կազմակերպություններ, «Արձակ», «Չափածո», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում գրական մրցույթ, որին մասնակցել է 165 գրող: Տեղի են ունեցել ավելի քան 60 շնորհանդես, պանելային զրույցներ, վարպետության դասեր, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումներ:

fastnews-ads-banner