«Շանսոնի աստղեր» մրցանակաբաշխության կուլիսներում Գրիգորի Լեպսն անկեղծացել է լրագրողների հետ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները երգչին հարցրել են, թե ինչպես է վերաբերում պլաստիկ վիրահատություններին: Լեպսն ասել է, որ որևէ հանցավոր բան չի տեսնում արտաքինը փոխելու մեջ և խոստովանել է, որ ինքն էլ է դիմել արտաքին միջամտության: «Ինքս ամբողջովին պլաստիկայի արդյունք եմ: Վիրահատել եմ ինտիմ հատվածս: Սակայն դժգոհ եմ վիրահատության արդյունքից: Կան կողմնակի բարդություններ», - պատասխանել է 61-ամյա Լեպսը: