Logo

Գրիգորի Լեպսի նոր ընկերուհին 18 տարեկան է

12:29 / 20.06.2024Լուրեր
null

Գրիգորի Լեպսը «MUZ-TV»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է 18-ամյա աղջկա հետ: Ըստ «StarHit»-ի՝ երգիչն արդեն ամուսնության առաջարկություն է արել իրենից 43 տարով փոքր սիրեցյալին: Լրագրողները 61-ամյա Լեպսին հարցրել են՝ կարելի է՞ աղջկան իր հարսնացուն անվանել, երգիչը պատասխանել է․ «Դեռ չեմ որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, այո»: «StarHit t»-ը տեղելացրել է, որ Լեպսին ուղեկցել է 18-ամյա Ավրորա Կիբան։ Աղջիկը վերջերս հաճախ է հրապարակում  շքեղ ծաղկեփնջի լուսանկարներ, սակայն չի հայտնում ընկերոջ անունը։ Նա նաև հրապարակել է մատանիով լուսանկար՝ ակնարկելով, որ առաջարկ է ստացել ընկերոջից:

fastnews-ads-banner