Logo

Գրիգոր Զոհրապի ծննդյան օրն է. 10 մեջբերում անվանի գրողից

22:01 / 26.06.2024Լուրեր
null

1861 թվականի հունիսի 26-ին ծնվել է հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը: Անվանի գրողի ծննդյան կապակցությամբ FastNews Culture-ն առանձնացրել է մեջբերումներ Գրիգոր Զոհրապից: 

►Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են:

► Հասարակություն մը, որ հնամոլ բարքեր ունի, հետադիմելու դատապարտված կմնա, եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե:

► Հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ, կը սիրեմ... հոգեկան հարցերով զբաղվիլ, հոգեկան խուլ պայքարներուն պատմագիրն ըլլալ:

► Քամելիոնի այլակերպություններեն կը վախենամ, ամեն ճաշակի պատշաճելու դեմ ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ:

► Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին:

► Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին:

► Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չունի:

► Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողի համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կընե միշտ և այնքան անորոշություններ, հեղակարծ անակնկալներ կը նշմարվին հոն:

► Պարզ, միշտ ավելի պարզ. հոն է հաջողությունը:

► Գրողները պարտին սակավ մոտենալ ժողովրդին և անոր համեստ ըմբռնումին, եթե չեն ուզեր, որ իրենք ըլլան միայն իրենց գործերու ընթերցողները:

fastnews-ads-banner