Logo

Գրիգոր Խաչատրյանը նշանակվել է Դրամատիկական թատրոնի նոր տնօրեն

13:30 / 03.03.2025Լուրեր
null

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը ս․թ․ փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Ազատման համար հիմք է ընդունվել Արտաշես Մխիթարյանի դիմումը։ Աշխատանքային վերջին օրը համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:


 

fastnews-ads-banner