Logo

Գրեմմի 2024

13:42 / 06.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Թեյլոր Սվիֆթը դարձավ առաջին կատարողը, որը «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ չորս անգամ արժանացել է «Տարվա ալբոմ» մրցանակին: 

Սելին Դիոնը հիացական ընդունելության արժանացավ, երբ հայտնվեց ներկայացնելու «Լավագույն ալբոմ»-ի մրցանակը, գրեթե մեկ տարի անց, երբ նա ստիպված եղավ չեղարկել իր բոլոր կենդանի շոուները՝ հազվագյուտ նյարդաբանական խանգարումով ախտորոշվելուց հետո :

«Երբ ես ասում եմ, որ ուրախ եմ այստեղ լինելու համար, իսկապես սրտանց եմ ասում», - ասաց նա հանդիսատեսին:

Նույնքան խանդավառ արձագանք եղավ, երբ Դիոնը հայտարարեց Սվիֆթի անունը որպես լավագույն ալբոմի հաղթող։ Պատմական ձեռքբերումը մեկն է այն բազմաթիվ ձեռքբերումներից, որոնց աստղը հասել է վերջին տարիներին: Սվիֆթը նախկինում արժանացել է «Տարվա ալբոմ» մրցանակին 2010-ին՝ Fearless-ի համար, 2016-ին՝ 1989-ի համար և 2021-ին՝ Folklore-ի համար:

Ընդհանուր առմամբ կային 94 անվանակարգեր. ահա խոշորագույններից մի քանիսը.

«Տարվա ալբոմ»- հաղթող՝ Թեյլոր Սվիֆթ - Կեսգիշեր,   «Տարվա ռեկորդ»-հաղթող՝ Մայլի Սայրուս - Ծաղիկներ, «Տարվա երգ» - հաղթող՝ Բիլլի Այլիշ - Ինչի՞ համար եմ ես ստեղծված, «Լավագույն նոր արտիստ»- հաղթող՝ Վիկտորիա Մոնե, «Լավագույն փոփ սոլո կատարում»- հաղթող՝ Մայլի Սայրուս - Ծաղիկներ, «Լավագույն փոփ դուետ/խմբային կատարում» -հաղթող՝ SZA Ֆիբի Բրիջերսի մասնակցությամբ՝ «Ուրվականը մեքենայի մեջ», «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» -հաղթող՝ Թեյլոր Սվիֆթ - Կեսգիշեր, «Լավագույն R&B երգ»-հաղթող՝ SZA - Snooze, «Լավագույն ռեփ երգ»- Killer Mike ft André 3000, Future և Eryn Allen Kane - գիտնականներ և ինժեներներ,  «Լավագույն ռոք երգ» -հաղթող՝ Բոյգենիուս - Բավականին ուժեղ չէ: 

 

fastnews-ads-banner