Արմավիր քաղաքի գրադարան ՀՈԱԿ-ը Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը համալրեց «Կա՛նք, պիտի լինե՛նք, ու դեռ շատանա՜նք...» գրական-երաժշտական ցերեկույթով:
Միջոցառումը տեղի ունեցավ Արմավիր քաղաքի մշակույթի տանը՝ լեփ-լեցուն դահլիճում: Կարևորելով նման միջոցառումների դերակատարությունը համայնքի կրթական և մշակութային կյանքում՝ միջոցառման ռեժիսոր, գրադարանավար Կարինե Թոփալյանին հաջողվել էր մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր տարիքի ընթերցողների և սևակյան շնչով մշակութային օր նվիրել Արմավիրին: Միջոցառմանը հանդես եկան գրադարանի տարբեր տարիքի ընթերցողներ՝ ներկայացնելով հանճարեղ բանաստեղծի ստեղծագործությունները՝ թատերական բազմաթիվ ներկայացումներով։
Միջոցառման կազմակերպիչները համոզված են, որ մերօրյա գրադարանները ոչ միայն գրքեր տրամադրող հաստատություններ են, այլև մշակութային միջոցառումներ կազմակերպող կարևորագույն օղակ: