Logo

Գիտեի՞ք, որ Վիսոցկին մկրտվել է Հայկական եկեղեցում

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 27.07.2020ՄՇԱԿՈՒՅԹ
1 1 474x405 1 - Գիտեի՞ք, որ Վիսոցկին մկրտվել է Հայկական եկեղեցում

1970 թվականի ապրիլին Վլադիմիր Վիսոցկին հայ ընկերոջ՝ Դավիթ Կարապետյանի հետ գալիս է Հայաստան՝ մի շարք հանդիպումների և, որ ամենակարևորն է, Հայ Առաքելական սուրբ եկեղեցում մկրտվելու։ Ինչո՞ւ հենց հայկական Առաքելականում, ինչո՞ւ ոչ Ռուս Ուղղափառ եկեղեցում․․․․

Գիտակից որոշո՞ւմ, թե՞ ընկերական քայլ

Վիսոցկու առաջին կնոջ՝ Լյուդմիլա Աբրամովայի կարծիքով այդ քայլը մտածված և հստակ, գիտակցված որոշում էր մի մարդու, որը ողջ հոգով ձգտում էր մոտ լինել Աստծո խոսքին և լույսին։ Նախապես մանրամասն պլանավորելով իր Երևանյան այցն ու դրա հիմնական նպատակը՝ Վիսոցկին ցանկանում էր կոմունիստ հորից և աթեիստ հարազատներից ու ընկերներից թաքուն պահել իր մկրտության փաստը։

44977 900 - Գիտեի՞ք, որ Վիսոցկին մկրտվել է Հայկական եկեղեցում
Զվարթնող օդակայանում

Եվ թեպետ․․․

Վիսոցկուն դժվար է անվանել եկեղեցական օրենքներով ապրող մարդ, այդուհանդերձ նա մշտապես կարիք էր ունենում աստվածային խոսքի և եկեղեցական օրհնության՝ մշտապես կրելով խաչը պարանոցին։  Ի դեպ, Վիսոցկու հուղարկավորության ժամանակ նրա խաչը վզին է եղել, սակայն հայրը՝ վախենալով ղեկավարության անդամների ներկայությունից և քննադատությունից, խաչը հանել է որդու վզից․․․ Այդ օրվանից էլ Վիսոցկու սիրելի խաչը համարվում է կորած։

 

Շատերն ասում են․․․

․․․որ Հայկական եկեղեցում մկրտվելու ցանկությունը կարող էր ծագել նաև Վիսոցկու՝ հոր երկրորդ կնոջ (Եվգենիա Մարտիրոսովա) հանդեպ տածած անկեղծ սիրուց ևս, որին երգիչ-պոետը ջերմ անվանում էր «մամա Ժենյա»։

i 1 - Գիտեի՞ք, որ Վիսոցկին մկրտվել է Հայկական եկեղեցում

«Մամա Ժենյան» է Վլադիմիրին մեծացրել և դաստիարակել 7 տարեկանից սկսած։ Նա ամեն կերպ սատարում և ոգևորում էր Վիսոցկուն ստեղծագործական ուղու ամենասկզբից սկսած։ Նա է համոզել Վլադիմիրի հորը, որ որդին շարունակի հաճախել թատերական խմբակ այն դեպքում, երբ Վիսոցկու հայրն ու մայրը դեմ էին դրան․․․

Հայկական շրջապատ․․.

Առաքելական եկեղեցու զավակ դառնալու որոշման մեջ վստահաբար մեծ դեր են խաղացել նաև Վիսոցկու հայ ընկերները, որոնց հետ նա ընկերություն էր անում դեռ երիտասարդ տարիներից։ Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկու ամենամտերիմ հայ ընկերը կինոռեժիսոր Լևոն Քոչարյանն էր, որն էլ նրա առաջին երգերն էր ձայնագրել և նոր ու կարևոր ուղիներ բացել երաժշտի առաջ։

download - Գիտեի՞ք, որ Վիսոցկին մկրտվել է Հայկական եկեղեցումimage asset - Գիտեի՞ք, որ Վիսոցկին մկրտվել է Հայկական եկեղեցում

Արդեն 17 տարեկանում Քոչարյանի շնորհիվ Վիսոցկին ծանոթանում է այնպիսի կարևոր մարդկանց հետ, ինչպիսիք են Անդրեյ Տարկովսկին, Արթուր Մակարովը, Շուկշինը, Էդմոնդ Քյոսայանը, որոնք մշտապես հավաքվում էին Քոչարյանի տանը, տուն, որի հասցեն անմահացել է Վիսոցկու երգերում, հուշերում և կենսագրության ամենակարևոր տողերում։

Ի դեպ, վաղամեռիկ Լևոն Քոչարյանի բոլոր ֆիլմերում Վիսոցկին նկարահանվել է սիրով և մեծ ոգևորությամբ․․․

Վիսոցկու մեկ այլ հայազգի մտերիմ ընկերն էր Լեոնիդ Ենգիբարյանը, որի մասին պոետ-երաժիշտը գրել է․«Среди моих любимых артистов есть один, нежность к которому безгранична»։

 

ЕНГИБАРОВУ – ОТ ЗРИТЕЛЕЙ

Шут был вор: он воровал минуты –
Грустные минуты, тут и там, –
Грим, парик, другие атрибуты
Этот шут дарил другим шутам.

В светлом цирке между номерами
Незаметно, тихо, налегке
Появлялся клоун между нами
Иногда в дурацком колпаке.

Зритель наш шутами избалован –
Жаждет смеха он, тряхнув мошной,
И кричит: “Да разве это клоун!
Если клоун – должен быть смешной!”

Вот и мы… Пока мы вслух ворчали:
“Вышел на арену, так смеши!”-
Он у нас тем временем печали
Вынимал тихонько из души.

Мы опять в сомненье – век двадцатый:
Цирк у нас, конечно, мировой, –
Клоун, правда, слишком мрачноватый –
Невеселый клоун, не живой.

Ну а он, как будто в воду канув,
Вдруг при свете, нагло, в две руки
Крал тоску из внутренних карманов
Наших душ, одетых в пиджаки.

Мы потом смеялись обалдело,
Хлопали, ладони раздробя.
Он смешного ничего не делал –
Горе наше брал он на себя.

Только – балагуря, тараторя, –
Все грустнее становился мим:
Потому что груз чужого горя
По привычке он считал своим.

Тяжелы печали, ощутимы –
Шут сгибался в световом кольце, –
Делались все горше пантомимы,
И морщины глубже на лице.

Но тревоги наши и невзгоды
Он горстями выгребал из нас –
Будто обезболивал нам роды, –
А себе – защиты не припас.

Мы теперь без боли хохотали,
Весело по нашим временам:
Ах, как нас прекрасно обокрали –
Взяли то, что так мешало нам!

Время! И, разбив себе колени,
Уходил он, думая свое.
Рыжий воцарился на арене,
Да и за пределами ее.

Злое наше вынес добрый гений
За кулисы – вот нам и смешно.
Вдруг – весь рой украденных мгновений
В нем сосредоточился в одно.

В сотнях тысяч ламп погасли свечи.
Барабана дробь – и тишина…
Слишком много он взвалил на плечи
Нашего – и сломана спина.

Зрители – и люди между ними –
Думали: вот пьяница упал…
Шут в своей последней пантомиме
Заигрался – и переиграл.

Վիսոցկին բավական հաճախ հանդիպել է նաև մեկ այլ հանճարեղ հայի՝ Փարաջանովի հետ։

unnamed - Գիտեի՞ք, որ Վիսոցկին մկրտվել է Հայկական եկեղեցումաղբյուր՝ “Кириллица”


fastnews-ads-banner