Logo

Գերմանիայում կթողարկվի «Էյֆորիա» սերիալի ադապտացիան

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:56 / 25.11.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Գերմանական Zeitsprung Pictures ընկերությունը ձեռք է բերել «Էյֆորիա» հեռուստասերիալի ադապտացիան արտադրելու իրավունքը։ Սցենարի հեղինակներն են լինելու Յոնաս Լինդտը և Պաուլինա Լորենցը, որոնք հայտնի են Scam Germany շոուից, հայտնում է Variety-ն։

«Էյֆորիա»-ի օրիգինալ տարբերակի հեղինակներն են Ռոն Լեշեմն ու Դաֆնա Լևինը: Այն հեռարձակվել է իսրայելական HOT հեռուստաալիքով։ Այնուհետև թողարկվել է HBO-ի ամերիկյան ադապտացիան: Գլխավոր դերերում նկարահանվել են Զենդեյան, Ջեյքոբ Էլորդին և Սիդնի Սուինին։ Այժմ թողարկվել է երկու սեզոն, շոուն երկարացվել է երրորդ սեզոնով:

«Մենք ուրախ ենք, որ «Էյֆորիա»-ի հսկայական հաջողությունը շարունակվում է, և ոգևորված ենք այս նոր համագործակցությամբ: Մենք կշարունակենք ստեղծել որակյալ բովանդակություն, որով հպարտանում է Իսրայելն՝ անկախ լսարանից և սահմաններից»,- ասել են HOT հեռուստաալիքի ներկայացուցիչները։

fastnews-ads-banner