Արվեստագետը երգիչն է կյանքի, իսկ կյանքը հերքում է չարը։ Նկարչի պարտքն է քարոզել սեր բնության, մարդու և աշխատանքի հանդեպ․ ասում էր Մարտիրոս Սարյանը, որն իր պարտքը կատարեց փայլուն կերպով։
- Ես չգիտեմ՝ երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ լսում էի ծնողներիս պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք․ ահա այն, ինչ ես երազել եմ․ ասում էր գույների վարպետը։
- Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։
- Զարմանքը հասարակ բան չէ։ Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
- Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է ԲՆՈՒԹՅՈՒՆ-ից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
Ներկայացնենք սարյանական գարունը․
«Ծաղկող լեռեր», 1905 թ․
«Ծաղկող ծառեր», 1922 թ․
«Ծաղկած ծիրանի ծառը», 1942 թ․
«Ապրիլյան բնապատկեր»
«Գարնան օր», 1929 թ․
«Մայիսյան ծաղիկներ», 1947 թ․