Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, «Գրեմմիին» ներկայացել է սկանդալային տեսքով։ Տեսախցիկների առջև Բիանկան հանել է մորթյա վերարկուն և մնացել մարմնագույն ուլտրաթափանցիկ մինի զգեստով։ Զգեստը, սակայն, չի ծածկել մոդելի մերկ մարմինը։ Նման պահվածքի համար զույգին դուրս են հանել մրցանակաբաշխությունից։
Սկանդալային միջադեպն անտարբեր չի թողել Գարիկ Մարտիրոսյանին և նրա կնոջը։ Ժաննան և Գարիկը հրապարակել են տեսանյութ, որտեղ հայկական տարբերակով կրկնօրինակում են Քանյեին և Բիանկային։ Ժաննան հանում է մուշտակը, որի տակ երկրորդ մուշտակն է։ «Ի՞նչ կա դրանում։ Հայ կինը գիտի՝ ինչով պետք է պարծենալ», - տեսանյութը մակագրել է Ժաննան։