HBO հեռուստաալիքը պատվիրել է Ջորջ Ռ. Ռ. Մարտինի վեպերի վրա հիմնված «Գահերի խաղը» հեռուստասերիալի հերթական պրիքվելի արտադրությունը։ Այդ մասին հայտարարվել է Max սթրիմինգային ծառայության շնորհանդեսի ժամանակ, որը կմիավորի HBO Max և Discovery+ առցանց կինոթատրոնները։
Նոր սերիալը կոչվում է «Յոթ թագավորությունների ասպետը. Սահմանագծի ասպետ»: Սերիալի գործողությունները կծավալվեն «Գահերի խաղը» սերիալի իրադարձություններից մոտ մեկ դար առաջ, և սյուժեն կկենտրոնանա երկու «ոչ ակնհայտ» հերոսների վրա՝ «երիտասարդ, միամիտ, բայց խիզախ» ասպետ Դունկանի և նրա օգնական Էգգի (արքայազն Էյեգոն Թարգարիեն):
Սերիալը հիմնված է Մարտինի «Պատմվածք Դունկանի և Էգգի մասին» շարքի վրա։ «Սահմանագծի ասպետը» այս շարքի առաջին պատմվածքն է, որը հրատարակվել է 1998 թվականին։ Այնուհետև այն ունեցել է «Երդվյալ ասպետ» (2003) և «Խորհրդավոր ասպետ» (2010) շարունակությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ HBO-ն սկսել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի նկարահանումները՝ «Գահերի խաղի» մեկ այլ պրիքվելի։