Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, ինստագրամում անդրադարձել է «Ֆուլ Հաուսի» 10-րդ եթերաշրջանի վերաբերյալ կեղծ լուրերին: «Վերջին օրերին շատ նամակներ եմ ստանում հեռուստադիտողներից, այն մարդկանցից, ովքեր շատ էին սիրում «Ֆուլ Հաուսը»։ «TikTok»-ի որոշ էջեր տարածում են, թե նկարահանվել է «Ֆուլ հաուսի» 10-րդ եթերաշրջանը: Քանի որ ես այդ նախագծի պրոդյուսերն եմ, ուզում եմ հստակ և վստահ ձեզ ասել, որ «Ֆուլ Հաուսի» 10-րդ եթերաշրջան չկա և չի լինելու», - հայտարարել է Մենչը։ Դերասանը խնդրել է տարածել տեսանյութը և հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր այդ կեղծ տեղեկությունը տարածելով ապահովում են իրենց էջերի ակտիվությունը: