Ֆրանսիական կինեմատոգրաֆը, հավանաբար, ամենահայտնի ոչ անգլալեզու ֆիլմերի դարբնոցն է աշխարհում: Կարելի է հիշել նաև Բոլիվուդը կամ հարավկորեական հատվածը, սակայն հենց ֆրանսիական ֆիլմերն են շատ մեծ ժողովրդականություն վայելում Եվրոպայում տասնամյակներ շարունակ:
Այսօր կվերհիշենք հայտնի դերասանների դեբյուտը ֆրանսիական կինոյում՝ համեմատելով նրանց առաջին և վերջին դերերը:
Պիեռ Ռիշար (88 տարեկան)
Դերասանը՝ «Հաջողակ Ալեքսանդր» / Alexandre le bienheureux, 1968/ և «Երեք հին ընկերներ 2» / Les vieux fourneaux 2: Bons pour l'asile, 2022/ ֆիլմերում։
Ժերար Դեպարդյե (73 տարեկան)
Դերասանը «Ցմահ ռենտա» /Le viager,1972/ և «Մեգրեն ու խորհրդավոր աղջիկը» /Maigret, 2022/ ֆիլմերում։
Մարիոն Կոտիյար (47 տարեկան)
Դերասանուհին՝ «Ինչպես ես քննարկեցի… (իմ սեռական կյանքը)» / (Comment je me suis disputé... (ma vie sexuelle, 1996/ և «Անետ» / Annette, 2021/ ֆիլմերում։
Սամի Նասերի (61 տարեկան)
Դերասանը՝ «Մի փոքր անբարոյականություն» /Coup de vice, 1996/ և «Փրկության օրը» /Redemption Day, 2021/ ֆիլմերում:
Նասերին առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարում Դանիելի դերով։
Ֆրեդերիկ Դիֆենտալ (54 տարեկան)
Դերասանը՝ «Համընդհանուր հսկողություն» /La Totale!, 1991/ և «Սիրահարված Վան Գոգը» /Van Gogh in Love, 2022 / ֆիլմերում:
Դիֆենտալն առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարում Էմիլիենի դերով։
Օդրի Տատու (46 տարեկան)
Դերասանուհին՝ «Վեներա» գեղեցկության սրահը» /Vénus beauté (institut), 1998/ և «The Jesus Rolls» (2019) ֆիլմերում։
«The Jesus Rolls»-ը խորհրդանշական «Մեծ Լեբովսկու» սփին-օֆֆն է, որը պատմում է Խեսուս Կինտանայի կերպարի մասին: Կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը Ջոն Տուրտուրոն է, որը նաև մարմնավորում է գլխավոր հերոսին:
Լեա Սեյդու (37 տարեկան)
Դերասանուհին՝ «Իմ ընկերները» / Mes copines, 2006/ և «Ապագայի հանցագործությունները» / Crimes of the Future, 2022/ ֆիլմերում:
Բեռնար Ֆարսի (73 տարեկան)
Դերասանը՝ «Միայնակը» / Le Solitaire, 1987/ և «Տաքսի 5» / Taxi 5, 2018 / ֆիլմերում։
«Տաքսի» ֆիլմաշարի բոլոր նախորդ դերասաններից միայն Ֆարսին է համաձայնել նկարահանվել հինգերորդ մասում։
Վենսան Կասել (55 տարեկան)
Դերասանը՝ «Դրախտի բանալիները» / Les clés du paradis, 1991/ և «Յուրահատուկները» / Hors normes, 2019/ ֆիլմերում:
Օմար Սի (44 տարեկան)
Դերասանը՝ «Ամառային ճամբար» / Nos jours heureux, 2006/ և «Յուրայի դարաշրջանի աշխարհը. իշխանություն» / Jurassic World Dominion, 2022/ ֆիլմերում։
Օմար Սին առավել հայտնի է «1+1» (2011) ֆիլմով։
Սոֆի Մարսո (55 տարեկան)
Դերասանուհին՝ «Բում» / La boum, 1980/ և «Ես սիրում եմ Ամերիկան» / I Love America, 2022 ֆիլմերում:
Ժան Ռենո (74 տարեկան)
Դերասանը՝ «Գողացված նկարի հիպոթեզը» / L'Hypothèse du tableau volé, 1979) և «Դռնապանը» / The Doorman, 2020/ ֆիլմերում։
Եվա Գրին (42 տարեկան)
Դերասանուհին՝ «Երազողները» /The Dreamers, 2003/ և «Նոցեբո» / Nocebo, 2022/՝ դեռևս էկրան չբարձրացած ֆիլմերում: