«ՌեԱ» փառատոնը (ReA Fest) սիրով հրավիրում է կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերներին՝ մասնակցելու France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզայի հետ, որը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի Կինոյի Հիմնադրամում (Տերյան 3ա):
Պիեր Սիրակուզան Հայաստան է ժամանել «ՌեԱ» փառատոնի հատուկ հրավերով և France TV-ի հետ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության (Ambassade de France en Arménie) և Հայաստանի Ֆրանսիական Ինստիտուտի (Institut français d'Arménie) աջակցությամբ։
France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզայի հետ բացառիկ հանդիպման ընթացքում կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերները հնարավորություն կունենան ծանոթանալու France TV-ի գործունեության մանրամասներին, անիմացիոն ֆիլմերում, հեռուստաշարերում (ինչպես մանկական, այնպես էլ ոչ մանկական), գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերում ներդրման ծրագրերի ու արտադրման գաղտնիքների մասին։
Հանդիպման ավարտին մասնակիցները հյուրի հետ հարց-պատասխանի հնարավորություն կունենան։
Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել հետևյալ հղումով մինչև ապրիլի 7-ը, ժամը՝ 23:00-ը։


