Logo

«Երևանը երգում է Ֆորշի համար»․ Ֆորշի 55-ամյակին նվիրված երեկո կկազմակերպվի

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:06 / 06.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հոկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ին, Dvin Music Hall-ում կանցկացվի «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։

Միջոցառմանը հոբելյարին իրենց կատարումներով կշնորհավորեն Thea Orchestra-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լևոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը և Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։ 

Երեկոյին կներկայացվի Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ, ինչպես նաև բազում այլ անակնկալներ։ Ֆորշը և «Ռե Մինոր» խումբը նույնպես կկիսվեն իրենց կատարումներով։

«Համերգի համար ընտրված այս ամսաթիվը համընկնում է Էրեբունի-Երևան տոնակատարությունների անցկացման օրերի հետ այն պարզ պատճառով, որ Ֆորշը սերտ առնչություն ունի Երևանի հետ․ արտիստը մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկն է։ Եվ մենք այս միջոցառմամբ արժանին կմատուցենք մեծ արտիստին»,- նշում են միջոցառման կազմակերպիչները՝ Երևան քաղաքի ավագանու անդամները։

Միջոցառման մուտքը հրավիրատոմսերով է։

fastnews-ads-banner