Օրերս Փարիզի սրտում անցկացվել է մեծ երաժշտական ֆլեշմոբ, որին միացել է շուրջ 100 երաժիշտ: Նրանք միասին կատարել են «Carol of the Bells» երգի նոր նվագախմբային տարբերակը՝ ազդարարելով Սուրբ Ծննդյան լույսերի միացման արարողությունը: Ֆլեշմոբը կազմակերպել է դաշնակահար Ժյուլիեն Քոհենը: Նա սկսել է նվագել Ֆոբուր Սեն-Օնորե փողոցում և երաժշտին են միացել կիթառահարներ, հարվածային գործիք նվագողներ, մանկական երգչախումբ, փողային և լարային նվագախումբ, օպերային երգիչներ և Էլզա անունով մի փոքրիկ աղջիկ, ով սեղմել է լույսերը միացնելու կոճակը:
Ֆլեշմոբին է միացել նաև Ֆրանսիայի Հանրապետության գվարդիան։


