Logo

«Փախուստ Շոուշենկից» ֆիլմի Աստվածաշունչն աճուրդում վաճառվել է 440.000 դոլարով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:19 / 09.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Փախուստ Շոուշենկից

Հանրահայտ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի Աստվածաշունչը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 440.000 դոլարով, գրում է Business Insider-ը։

Աստվածաշունչն առանցքային դեր ունի Ֆրենկ Դարաբոնտի ֆիլմում․ բանտապահ Նորթոնն այն նվիրում է գլխավոր հերոսին՝ հետևյալ բառերով․ «Փրկությունը ներսում է»։

Ֆիլմի գլխավոր հերոս Էնդի Դյուֆրեյնն այնտեղ էր պահում մուրճը։ Հենց այս գործիքի օգնությամբ է հերոսը կազմակերպում իր փախուստը։

Փորագրված խորշով Աստվածաշնչի պատճենը նկարահանման հրապարակում ընդամենը մեկ օրինակով էր:

Հիշեցնենք, որ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան կայացել է 1994 թվականին: Ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի՝ իր իսկ սցենարով նկարահանած ժապավենը պատմում է Էնդի Դյուֆրեյնի մասին, որն անարդարացիորեն դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ բանտում անցկացնելով գրեթե 20 տարի։ 

Աստվածաշունչ

Կարող եք կարդալ նաև՝

«Փախուստ Շոուշենկից». կինոյի պատմության լավագույն ֆիլմերից մեկի ֆենոմենը

fastnews-ads-banner