Logo

Ֆիլիպ Կիրկորովը տարեկան 11 մլն ռուբլի է վճարում երեխաներին Դուբայում կրթելու համար

16:09 / 20.07.2024Լուրեր
null

Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ Ալլա Վիկտորիան և Մարտին Կիրկորովը, սովորում են Դուբայի Շվեյցարիայի միջազգային գիտական ​​դպրոցում։ Ըստ Kp.ru-ի՝ ռուս երգիչը երեխաների կրթության համար տարեկան վճարում է 11 միլիոն ռուբլի (124.000 դոլարից մի փոքր ավելի):

Ուսումնական այս հաստատության սաներն ապրում են մինչև 2 անձի համար նախատեսված սենյակում՝ «ինչպես հինգաստղանի հյուրանոցում»։ Առավոտյան արթնանանում են ժամը 06:40, քնում՝ 22:00-ին: Տղաներն ու աղջիկները ապրում են առանձին շենքերում: Կարող են միմյանց տեսնել միայն դպրոցի ժամին։ Դպրոցն ունի բուֆետ, 50 մետրանոց լողավազան, ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտեր, բասկետբոլի դաշտեր և վազքուղիներ։ Ուսումնական հաստատությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաներով։ Դպրոցում սովորում է 3-ից 18 տարեկան 2000 աշակերտ Ռուսաստանից, ԱՄՆ-ից , Շվեյցարիայից և Ֆրանսիայից։ Դասերից հետո երեխաները գնում են գիտական ակումբներ, էքսկուրսիաների և մասնագիտական ուղղորդման դասընթացների:

 

fastnews-ads-banner