Մայքլ Մանի «Ferrari»-ն նախատեսվում է թողարկել 2023 թվականի աշնանը, հայտնում է The Wrap-ը:
Սա կենսագրական ֆիլմ է՝ գյուտարար Էնցո Ֆերրարիի մասին։ Գլխավոր դերերում են հոլիվուդյան աստղեր Ադամ Դրայվերը, Պենելոպե Կրուսը և Շեյլին Վուդլին։
Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1957 թվականի ամռանը։ Էնցոն և նրա կինը սգում են իրենց որդու մահը։ 10 տարի առաջ զրոյից կառուցված նրանց ավտոմոբիլային ընկերությունը սնանկացման եզրին է։ Այդ ճգնաժամային իրավիճակում Էնցոն որոշում է մասնակցել Mille Miglia խորհրդանշական մրցավազքին՝ հավատալով, որ դա կլուծի իրենց խնդիրները:
Մանը չորս անգամ «Օսկար»-ի է առաջադրվել։ Հանդիսատեսը նրան ճանաչում է «Heat», «The Insider» և այլ ֆիլմերից։

