Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին
17:24 / 01.11.2024• ՄՇԱԿՈՒՅԹ
Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխության շրջանակներում Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին։ Fastex-ի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ուրախությամբ են առաջադրել Fastex-ին․ «Դեռևս 2023 թ․-ին կնքվել էր հուշագիր, որի շրջանակում Fastex-ի աջակցությամբ իրականացվել էին մի շարք միջազգային փառատոններ, թատերահամերգային միջոցառումներ, երաժշտական իրադարձություններ։ Ողջունելի է, որ Fastex-ն իր սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը տեսնում է նման նախաձեռնությունների կողքին կանգնելով», - ասել է :
Բացման արարողությանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ-ի նախագահ Վասկեն Յակուբյանը և մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։
Միջոցառման առաջին հատվածում ներկայացվել է «Թվային հարթակներ արվեստի ապագայի համար» թեմայով զեկույցը, ինչին հաջորդել է «Քրեաթիվ Լաբ» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռագնար Սիլիի ելույթը։ Ոլորտային կարևոր հարցերի քննարկումներն ամփոփվել են երկու պանելային քննարկումների ընթացքում, իսկ միջոցառման վերջնամասում կայացել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Fastex-ն ստացել է մրցանակ։
Fastex-ը, հավատարիմ մնալով մշակույթի և ժամանակակից արվեստի զարգացմանն ուղղված իր առաքելությանը, շարունակական աջակցություն կունենա տարատեսակ երաժշտական փառատոններին և արվեստի տարբեր ցուցահանդեսներին՝ այս կերպ բարձրացնելով ոլորտի կենսունակությունը և ձևավորելով կայուն զարգացող համայնք։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: