Ֆարել Ուիլյամսը նշանակվել է Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի գծով նոր կրեատիվ տնօրեն։
Երգիչը զբաղեցրել է Վիրջիլ Աբլոյի պաշտոնը, որը մահացել է 2021 թվականի նոյեմբերին։ Վիրջիլն առաջին սևամորթ ամերիկացին էր, որը նշանակվեց լյուքս դասի եվրոպական նորաձևության տան գլխավոր դիզայների պաշտոնում:
Ֆարելի առաջին հավաքածուն կթողարկվի հունիսին՝ Փարիզում տղամարդկանց նորաձևության շաբաթվա ընթացքում։
«Ես ուրախ եմ ողջունել Ֆարելի վերադարձը նորաձևության տուն՝ 2004 և 2008 թվականներին Louis Vuitton-ի հետ մեր համագործակցությունից հետո: Նրա ստեղծագործական տեսլականը, որը դուրս է նորաձևության սահմաններից, անկասկած, կհանգեցնի նոր և հուզիչ գլխի»,- Ֆարելի նշանակումն այսպես է մեկնաբանել Պիետրո Բեկարին՝ Louis Vuitton-ի տնօրենների խորհրդի նախագահն ու ներկայացուցիչը: