«Էյֆորիայի» զգեստների դիզայներ Հայդի Բիվենսը Vogue-ին ասել է, որ սերիալի նկարահանման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն 2023 թվականի մայիսին, իսկ նկարահանումները՝ հուլիսին:
Բիվերսի խոսքով՝ սերիալի թիմն իր ընտանիքն է, և նա կանի ամեն ինչ, որպեսզի երրորդ սեզոնը հաջող լինի. «Եվ ես շատ եմ ուզում կարդալ սցենարը: Ասում են, որ գործողությունները տեղի կունենան հինգ տարի անց»,- հավելել է զգեստների դիզայները։
«Էյֆորիայի» պրեմիերան եղել է 2019 թվականին: Երիտասարդների, կախվածությունների և հարաբերությունների մասին սերիալը ստացել է երկու հատուկ դրվագ և նորացվել է երկրորդ սեզոնի համար, որը թողարկվել է 2022 թվականի հունվարի 10-ին՝ HBO Max-ով: 2022 թվականի փետրվարին սերիալը երկարացվել է երրորդ սեզոնով:
2023 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Զենդեյան, ով մարմնավորում է սերիալի գլխավոր հերոսուհուն՝ երրորդ սեզոնի յուրաքանչյուր էպիզոդի համար կստանա 1 միլիոն դոլար։ Այս դերի համար դերասանուհին երկու «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ է ստացել։