Անցած ամառ հայտնի դարձավ, որ Քեթ Էրնանդեսը չի լինի «Էյֆորիա» սերիալի երրորդ եթերաշրջանում։ Բարբի Ֆերեյրան սոցիալական ցանցում հայտնել էր սերիալից հեռանալու մասին։ Ըստ լուրերի՝ դերասանուհին հեռացել է այն պատճառով, որ անընդհատ կոնֆլիկտի մեջ է եղել նախագծի ստեղծող Սեմ Լևինսոնի հետ։ Դերասանուհին երկար ժամանակ լռություն է պահպանել։
Սակայն, վերջերս նա այցելել է Դեքս Շեպարդի փոդքաստ, որտեղ պարզաբանել է լուրերը:
«Ես զգում էի, որ երկրորդ սեզոնը և դրա որոշ հատվածներ մի տեսակ պայքար էին իմ և Սեմ Լևինսոնի միջև: Ինձ համար դժվար էր գտնել պատմության շարունակությունը։ Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են երկրպագուները վրդովվում»,- ասել է Բարբին։
«Իրոք, ես այլևս չէի ուզում լինել գիրուկ լավագույն ընկերուհին: Ես չեմ ուզում խաղալ այդ դերը: Եվ կարծում եմ, որ նրանք էլ դա չեն ուզում»,- հավելել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երրորդ սեզոնի նկարահանումները կսկսվեն փետրվարին։ Շարունակությունը կթողարկվի հաջորդ տարի։ Դեռ ստույգ ամսաթիվ չկա։