Logo

«Եվրատեսիլի» որակազրկված մասնակից Յոսթ Քլայնին մեղադրանք է առաջադրվելու

14:16 / 14.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Շվեդիայի ոստիկանությունը հայտնել է, որ «Եվրատեսիլի» որակազրկված հոլանդացի Յոսթ Քլայնին, ամենայն հավանականությամբ, մեղադրանք է առաջադրվելու:

Մեծ եզրափակչից ժամեր առաջ Քլայնը որակազրկվեց միջադեպի պատճառով: Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) ասաց, որ 26-ամյա ֆավորիտը հետաքննվելու է, և որ նա չի կարող ելույթ ունենալ, քանի որ մինչ իրավական գործընթացն ընթանում է իր հունով, նրա համար նպատակահարմար չի լինի շարունակել մրցույթը:

Ավելի ուշ հաստատվեց, որ երգի մրցույթի պրոդյուսերական խմբի կին անդամը մեղադրանք է ներկայացրել Քլայնին միջադեպի կապակցությամբ։

«Մենք ակնկալում ենք, որ հավանաբար քրեական հետապնդում կլինի», - շվեդական SVT հեռուստաալիքին ասել է գործի գլխավոր ոստիկան Էմիլ Անդերսոնը: Հստակեցվել է, որ գործընթացը լինելու է արագացված քրեական հետապնդում, ինչը ենթադրում է, որ վիճաբանությունն ավելի ծանր հանցագործություն չի ունեցել, և գործընթացը կտևի մոտ երկու ամիս։

fastnews-ads-banner