Logo

«Եվրատեսիլ 2024-ում» Նիդերլանդների մասնակցը հունիսին կհայտնվի Շվեդիայի դատարանում

21:34 / 19.05.2024Լուրեր
null

«Եվրատեսիլ 2024-ում» Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։ NOS հեռուստաալիքը մեջբերել է երգչի փաստաբանի խոսքերը: Ըստ Յան-Ակե Ֆելտի՝ Քլայնը շարունակում է հերքել, որ սպառնալից ժեստ է ցույց տվել իրեն նկարող կին օպերատորի նկատմամբ: Փաստաբանի խոսքով՝ մինչև Մալմյոյի դատարան հասնելը ոստիկանությունը կշարունակի հետաքննել գործը: Տեղի դատախազությունն ու դատարանը չեն հաստատել այդ լուրը։

fastnews-ads-banner