Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին: Զույգը Վրաստանից հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Էվելինայի կլորացած փորիկը։ «Մեր նշանադրության 1 տարին արդեն 3-ով։ Անհամբեր սպասում ենք քեզ», - տեսանյութին կից գրել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Էվելինան և Հովհաննեսն ամուսնացել են 2023 թվականի հոկտեմբերին: Նրանք ծանոթացել են «Հատուկ դասարան» հեռուստասերիալում։