Logo

Էվան Փիթերսն ասել է, որ հոգնել է մոլագարների և սոցիոպաթների դերերից

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:03 / 31.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Էվան Փիթերսը հոգնել է մոլագարների և սոցիոպաթների դերերից։ Այդ մասին «Ամերիկյան սարսափ պատմության» և «Հրեշ»-ի աստղը խոստովանել է ռեժիսոր և պրոդյուսեր Ռայան Մերֆիին, ում հետ աշխատել է Ջեֆրի Դամերի մասին սերիալում: Դերասանն ասել է, որ կցանկանար խաղալ «նորմալ» մեկի դերը, օրինակ՝ ռոմանտիկ կատակերգությունում:

Մերֆին հավելել է, որ «Հրեշը» ֆիլմում Դամերի դերի համար 100 թեկնածու է մասնակցել, սակայն ընտրվել է Փիթերսը։ Մեկ օր անց նա զանգահարել և ասել է. «Սա այնքան դժվար է: Ես պետք է համաձայնեմ, բայց իրականում վախենում եմ դրանից»:

«Հրեշը․ Ջեֆրի Դամերի պատմությունը» Netflix-ի ամենախոշոր պրեմիերաներից է, որն առաջին շաբաթվա ընթացքում դիտել է 196 մլն մարդ։

Կարող եք կարդալ նաև՝

5 ֆիլմ և սերիալ իրական մոլագարների մասին, որոնց պատմություններն ավելի սարսափելի են, քան ցանկացած սցենար

 

 

fastnews-ads-banner