Logo

Եվա Զոհրաբյանն առաջին անգամ հանրայնացրել է դստեր լուսանկարները

16:48 / 25.12.2025Լուրեր
null

Դերասանուհի Եվա Զոհրաբյանն իր ինստագրամյան էջում առաջին անգամ կիսվել է 8 ամսական դստեր՝ Արիայի լուսանկարներով և կից գրել.

«Ամեն մայր երևի կհասկանա ինձ․ լինում են պահեր, երբ պարզապես չես ուզում աշխարհին ցույց տալ քո երեխայի դեմքը։ Ամեն մեկս իր պատճառներն ունի, և դա լիովին նորմալ է։
Բայց հիմա զգում եմ՝ ժամանակն է։
Այս տարվա ավարտին ուզում եմ կիսվել իմ ամենամեծ երջանկությամբ...»

Դերասանուհին անկեղծացել է, որ աղջիկն իր ամենաթանկ նվերն է և լիովին փոխել է իրենց կյանքը:

fastnews-ads-banner