Logo

Եթե «Դյուն» ֆիլմի հեղինակը լիներ Սերգեյ Փարաջանովը․․․

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:26 / 03.12.2022Կինո
null

Օրերս համացանցում են հայտնվել «Ավազաբլուր» կամ «Դյուն» («Dune») ֆիլմից կադրեր՝ ստացված արհեստական բանականության միջոցով: Հեղինակն իտալացի Ջորջիո Անսելմին է, որը փորձել է ներկայացնել, թե ինչպիսի տեսք կունենար ֆիլմը, եթե այն նկարահանած լիներ Սերգեյ Փարաջանովը:

Ռեժիսոր Դենի Վիլնյովի ֆանտաստիկ ժանրի ֆիլմը՝ «Ավազաբլուրը», Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի էկրանավորումն է։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2021 թվականին:

Ֆիլմի սյուժեն պատմում է Փոլ Աթրեյդեսի կյանքի մասին, որը պետք է համախմբի ֆրեմեններին ու հաղթի Արաքիս մոլորակի համար մղվող պայքարում։

fastnews-ads-banner