Logo

«Ես գտա իմ սերը». Թոմ Հոլանդն առաջին անգամ հաստատել է իր ամուսնության լուրը

16:22 / 17.06.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Թոմ Հոլանդն առաջին անգամ հաստատել է, որ ինքն ու Զենդայա Քոուլմանն ամուսիններ են։

«Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Թոմ Հոլանդը մեկնաբանել  է իր և 29-ամյա իր գործընկերուհու՝ Զենդայա Քոուլմանի ամուսնության մասին շրջանառվող լուրերը, քանի որ վերջին շջանում համացանցում տարածվել էր նրանց հարսանեկան լուսանկարները ՝ արհեստական բանականության միջոցով գեներցաված:  Դրանցում նորապսակները Կոմո լճի ափի են: Այդ նկարներն այնքան էին տարածվել, որ հասել էին դերասանի տատիկին, ով իբր նեղացել էր՝ կարծելով, թե իրեն չեն հրավիրել:

Լրագրողը հետաքրքրվել է Հոլանդից, թե արդյոք այդ կադրերի վերաբերյալ բացատրություն տվել է իր ընտանիքի անդամներին ու ընկերներին.

«Ոչ, որովհետև բոլորը ներկա են եղել։ Դա է այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք»,- ասել է դերասանը:

Բա նաև անկեղծացել է, որ գտել է իր սերը, և աշխարհի ամենաերջանիկ մարդն.

«Մեր գործում կան շատ լարված իրավիճակներ, և շատ կարևոր  է ունենալ ամուր հարաբերություններ, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը։ Մենք կարող ենք միմյանց աջակցել, որովհետև միայն մենք ենք իսկապես հասկանում մեր կյանքը։ Եվ ես կարծում եմ, որ դա իսկական շքեղություն է։ Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ այսպես կլինեմ որևէ մեկի հետ։ Այսպիսով, ես գտա այն մեկին։ Նա իմ լավագույն ընկերուհին է, և ես չէի կարող ավելի երջանիկ լինել, ես երբեք այսքան աջակցություն և անվտանգ չեմ զգացել»,-խոստովանել է Հոլանդը:

Զույգի հարսանիքի մասին լուրերն առաջին անգամ տարածվել էին այս տարվա մարտին: Հոլանդն ու Զենդայան ծանոթացել են «Սարդ-մարդ» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Զույգը սկսել է հանդիպել 2021 թվականին։

fastnews-ads-banner