Logo

«Ես գիտեի, որ Մայքին կհաղթի». Դեմի Մուր

17:04 / 17.04.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասանուհին խոստովանել է, որ լսել է իր ինտուիցիան։ Դեմի Մուրը կռահել է, որ բաղձալի արձանիկը բաժին կհասնի Մայքի Մեդիսոնին։

62-ամյա դերասանուհին վերադարձել է կինո՝ նկարահանվելով հռչակավոր «Նյութ» ֆիլմում։ Դեմին արժանացել է «Ոսկե գլոբուսի» և առաջադրվել «Օսկար»-ի։ Բայց լավագույն դերասանուհու արձանիկը ստացել է Մայքի Մեդիսոնը։

«Ուրվական» ֆիլմի աստղը խոստովանել է, որ արարողության ժամանակ իր ինտուիցիան իրեն ասել է հաղթողի անունը։ Դեմին զգացել է, որ հաղթողը կլինի իր 25-ամյա գործընկերը, որը համոզիչ կերպով մարմնավորել է մերկապարուհի Անորային Շոն Բեյքերի համանուն ֆիլմում։
 
Մուրը պատմել է, որ ինքը կանխազգացում է ունեցել գովազդային դադարի ժամանակ լավագույն դերասանուհի մրցանակի հայտարարումից անմիջապես առաջ: «Ես թեքվեցի և շշնջացի իմ մենեջերին. «Կարծում եմ, որ Մայքին կհաղթի»:
 
«Ֆիզիկական, մարդկային մասը, որն ունի էգո, իհարկե ունի հիասթափություն: «Իհարկե, հիանալի կլիներ հաղթելը», - ասել է Մուրը Time ամսագրին տված հարցազրույցում , որը նրան ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:
 
 

 

fastnews-ads-banner