56-ամյա երգչուհին խոստովանել է, որ բեմում հայտնվելուց առաջ շատ է անհանգստացել։ Սելին Դիոնը վախենում էր, որ հիվանդության պատճառով չի կարողանա վերահսկել իր վիճակը։
Սելինը տառապում է կոշտ մկանների համախտանիշով և գրեթե չի վերահսկում իր մարմնի շարժումները։ Մկանային սպազմ կարող է առաջանալ ցանկացած պահի: Չնայած անբուժելի հիվանդությանը՝ արտիստը փորձում է զբաղված կյանք վարել։
Երգչուհին Թեյլոր Սվիֆթին է հանձնել այս տարվա Grammy մրցանակաբաշխության լավագույն ալբոմի մրցանակը։ «Հիվանդությունից հետո առաջին անգամն էի մրցանակաբաշխության ժամանակ: Ես չէի ուզում ինձ անապահով զգալ։ Ես հասկանում էի, որ միաժամանակ շատ նյարդային և ուրախ կլինեմ։ Այս ամբողջ ծափահարությունները։ Կցնցվեմ, երբ տեսնեմ հարյուրավոր մարդկանց։ Ես չէի ուզում, որ մի վատ բան պատահի»,- անկեղծացել է Սելինը:
Արարողությանը նրան աջակցել է ավագ որդին՝ Ռենե-Չարլզը։ Բուռն ծափերը բառացիորեն նոր շունչ են հաղորդել երգչուհուն։
Դիոնը խոստովանել է, որ այդ երեկո հասկացել է՝ որքան է կարոտել համերգային մթնոլորտը։