Ամենահայտնի և հաջողակ երաժիշտներից մեկը վերջերս ցնցող խոստովանություն է արել. Էդ Շիրանը Rolling Stone ամսագրին պատմել է, որ իր լավագույն ընկեր Ջամալ Էդվարդսի մահից հետո ինքնասպանության հետ կապված մտքեր է ունեցել։
Ջամալը մահացել է սրտի կանգից՝ ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահման հետևանքով: Այդ ողբերգությունից մեկ ամիս անց Շիրանը կորցրել է ևս մի մտերիմ ընկերոջ։
«Իմ կյանքում միշտ եղել են իսկական ձախողումներ։ Ես զգացի, որ այլևս չեմ ուզում ապրել: Ընկճախտի մեջ ընկա և եսասեր դարձա: Դա հատկապես ազդեց այն բանի վրա, թե ինչպիսի հայր դարձա»:
Իր կնոջ՝ Չերրի Սիբորնի օգնությամբ, որը նրան խորհուրդ տվեց օգնության դիմել, Էդը սկսեց թերապևտի այցելել. «Մարդկանց թվում է, թե տարօրինակ է թերապևտ վարձել Անգլիայում: Կարծում եմ՝ շատ օգտակար է ինչ-որ մեկի հետ խոսելն ու արտահայտվելը»:
2020 թվականի օգոստոսին Էդ Շիրանն ու Չերրի Սիբորնն առաջին անգամ ծնող դարձան, ծնվեց նրանց դուստրը՝ Լայրա Անտարկտիդան։ Իսկ անցյալ տարվա մայիսին երգիչը երկրորդ անգամ հայր դարձավ։