Logo

Երկրպագուները վստահ են, որ Ջասթին Բիբերը Սելենա Գոմեսին գաղտնի հաղորդագրություն է ուղարկել

19:05 / 18.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սելենա Գոմեսն ամուսնանում է, և, ինչպես պարզվում է, Ջասթին Բիբերի համար դա բացահայտում էր: Երգիչն իր բլոգում հրապարակել է գրառում, որն անմիջապես համարվել է նախկին սիրեցյալին ուղղված կոչ։

Ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Գոմեսը կիսվել է իր նշանադրությունից լուսանկարով, հիթմեյքերն իր սոցիալական ցանցի էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա համբուրվում է կնոջ՝ Հեյլի Բիբերի հետ: Սակայն ոչ թե լուսանկարն է հետաքրքրել երկրպագուներին, այլ երգի ընտրությունը, որը նա ներառել է գրառման մեջ:

Երգի որոշ տողեր հատկապես անհանգստացրել են երկրպագուներին. «Ես տեսնում եմ տարվա այս հարսանիքը։ Ես տեսնում եմ, որ նա կանգնած է այնտեղ և մաքրում է արցունքները: Ես հիմա տեսնում եմ, որ իմ բոլոր ուրվականներն անհետանում են: Ես դա բյուրեղյա պարզ եմ տեսնում: Օ՜, իմ բոլոր ուրվականներն ինձ հետ են: Գիտեմ, որ դու էլ ես դրանք զգում»,- ասվում է երգում։

Երկրպագուները երգի բառերն օգտագործել են որպես հիմք այն տեսության համար, որ Բիբերը գաղտնի փորձում էր կապ հաստատել Սելենա Գոմեսի հետ։ «Տղե՛րք, լավ լսեք այս երգը և կհասկանաք, որ Ջասթինը փորձում է հաղորդագրություն փոխանցել Սելին», «Իհարկե, նա այժմ պետք է ինչ-որ բան հրապարակի»,- գրում են հետևորդները։

 Աստղերը միասին էին ութ տարի, և կանխատեսվում էր, որ նրանք շուտով կամուսնանան, սակայն երգչուհու վայրի ապրելակերպը վերջ դրեց հարաբերություններին։ Այժմ նա ամուսնացած է Հեյլի Բիբերի հետ և մեծացնում է իր առաջնեկին, որը ծնվել է այս տարի։

Սելենա Գոմեսը վերջերս հայտարարեց Ջասթին Բիբերի մտերիմ ընկերոջ՝ Բենի Բլանկոյի հետ նշանադրության մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայտնիներն ամռանը  որոշել են հետաձգել պաշտոնական հայտարարությունը կրկին Ջասթինի պատճառով։

fastnews-ads-banner