Logo

Երկրպագուները ներխուժել են հյուրանոց՝ հանդիպելու Դուա Լիպային

22:37 / 21.01.2025Լուրեր
null

Երկրպագուները ներխուժել են հյուրանոց՝ լուսանկարվելու Դուա Լիպայի հետ։ Ըստ «The Sun»-ի՝ երգչուհին թռել է Հարավային Ամերիկա՝ գովազդային հոլովակ նկարահանելու և հանգրվանել է Չիլիի մայրաքաղաքի հինգաստղանի հյուրանոցում: «Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։ Երկրպագուները հուսահատ էին։ Ցանկանում էին ամեն կերպ տեսնել Դուային։ Մի քանի հոգի գնացին ցանկալի հարկը, հենց նրա սենյակի դռան մոտ», - բրիտանական հրատարակությանը հայտնել է աղբյուրը: Ըստ ինսայդերի՝ երգչուհու անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել ստուգել ամբողջ շենքը, քանի որ Լիպան հրաժարվել է շփվել երկրպագուների հետ և վախեցրել է նրանց պահվածքից։

fastnews-ads-banner