Երգչուհուն դատի են տվել նախորդ ամիս Նյու Յորքում կայացած համերգին ներկա երկու երկրպագու, հայտնում է bbc.com-ը: Մադոննան շոուից ավելի քան երկու ժամ ուշացել է: Հայց ներկայացրած երկրպագուները վստահեցրել են՝ չէին վճարի տոմսերի համար, եթե իմանային, որ այդքան սպասելու են: Երգչուհու ներկայացուցիչները հայտնել են, որ ուշացման պատճառն առաջացած տեխնիկական խնդիրներն են եղել:
Դատական փաստաթղթերում նշվում է, որ նախկինում էլ Մադոննան ուշ է ժամանել համերգերին՝ հաճախ մի քանի ժամ ուշ: Օրինակներ են բերվում «2016 Rebel Heart Tour»-ը, «2019-2020 Madame X» շրջագայությունները, որտեղ Մադոննան սկսել է իր համերգներն երկու ժամ ուշացումով։