Սիլվա Հակոբյանը 36 տարեկան է: Ծննդյան կապակցությամբ երգչուհին հրապարակել է դստրերի հետ լուսանկարներ և գրել. «Արդեն 36: Երջանիկ եմ, սիրված ու հարուստ»: Սիլվան հրապարակել է նաև տեսանյութ, թե ինչպես է աղջիկների հետ կատարում «Ծնունդդ շնորհավոր» երգը: Կեսգիշերին էլ երգչուհուն շնորհավորել են ընկերները: