Երգիչ Էրիկ Կարապետյանն ու կինը՝ Սվետլանա Իշխանյանը ինստագրամում հրապարակել են դստեր 2-ամյակի լուսանկարն ու գրել․
«Մենք խոստանում ենք քո աշխարհը հեքիաթ դարձնել: Միշտ սիրով՝ հայրիկ և մայրիկ»:

Սվետլանան նաև տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Իմ փոքրիկ Սալոմե, դու իմ աշխարհը վերածեցիր վարդագույն երկնքի, ծիծաղի և անվերջ գրկախառնությունների։ Շնորհակալություն, որ ինձ ընտրեցիր որպես քո մայրիկ։ Շնորհավոր 2-րդ տարեդարձը, իմ ամեն ինչ»:


