Փոփ երգիչ Հարի Սթայլսը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստացել «My Policeman» ֆիլմում գլխավոր դերի համար, հայտնում է Variety-ն։
«Մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլորին այս հրաշալի, հրաշալի մրցանակի համար», - ասել է Սթայլսը մրցանակաբաշխության ժամանակ: Սա երգչի առաջին դերասանական մրցանակն է։
2017 թվականին Սթայլսն ու նրա գործընկերները «Dunkirk» ֆիլմի համար առաջադրվել են «Քննադատների ընտրություն» մրցանակին՝ «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։ Սակայն մրցանակ չեն ստացել:
«My Policeman»-ը պատմում է ոստիկան Թոմի կեղծ ամուսնության մասին դպրոցի ուսուցչուհու հետ։ Զուգահեռաբար Թոմը միասեռական հարաբերությունների մեջ է թանգարանի համադրող Պատրիկի հետ։ Սիրելիները ստիպված են թաքցնել հարաբերությունները, սակայն որոշ ժամանակ անց նրանք բացահայտում են իրենց գաղտնիքը։


