38-ամյա երգչուհի և դերասանուհի Պալինա Գագարինան ասել է, որ խուսափում է ցածր եկամուտ ունեցող տղամարդկանցից:
Երգչուհին որոշել է բացահայտել իր անձնական կյանքի որոշ գաղտնիքներ։ Պոլինա Գագարինան բացահայտել է, որ այժմ եռանդուն աշխատանքների մեջ է ՝ նկարահանվելով տոնական հաղորդումների մեջ։
Գագարինան պատասխանել է երկրպագուի այն հարցին, թե արդյոք նա կհանդիպի աղքատ տղամարդու հետ.
«Տղամարդու մեջ ինձ ամենաշատը հետաքրքրում է նրա ինտելեկտը, հումորի զգացումը և արժեքները: Եվ եթե նա ունի այս ամենն, ապա գիտի, թե ինչպես գումար վաստակել: Դա ինտելեկտի անխուսափելի կողմնակի օգուտն է»:
Պոլինան ռուսական փոփ-էստրադայի ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկն է։ Երգչուհին և նրա երեխաները ապրում են շքեղ ամառանոցում։ 2021 թվականի փետրվարին Դմիտրի Իսխակովից ամուսնալուծվելուց հետո նա այլևս ցանկություն չունի վերադառնալ զագս:


