Երևանն ուրբանիզմի լավագույն օրինակը չէ, այն դեռևս չենք կարող համարել նաև հաշմանդամների ու սահմանափակ կարողություններով քաղաքացիների կյանքի համար հարմարավետ քաղաք․ VNews Culture-ն այս անգամ բացահայտել է մայրաքաղաքի խնդիրներն ու փորձել գտնել դրանց լուծումները: Մեզ հետ զրույցում ճարտարապետ Արգամ Շահբազյանն անկեղծացավ ու ասաց, որ Երևանը քիչ-քիչ վերածվում է «մոնստր» քաղաքի, որն աստիճանաբար ուտում է մոտակա փոքր քաղաքներն ու գյուղերը:
Այցելեցինք նաև ճարտարապետ-ուրբանիստ Մարիաննա Կարապետյանին ու իր ղեկավարած ծրագրի աշակերտներին:
Հոլովակը քաղաքների մասին գիտության ու այն կրթական ոլորտում ներառելու կարևորության մասին է․