Logo

Երևանը ՝ բրոդվեյյան հեքիաթի մասնիկ. «Սանսեթ Բուլվար»-ը՝ Հայաստանում

Հեղինակ
Նելլի Վահանյան
17:00 / 05.04.2023Պրեմիերա
Բացառիկ
Սանսեթ Բուլվար-պրեմիերա

Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան։ 

«Էնդրյու Լլոյդ Ուեբերն անձամբ է հաստատել գլխավոր կերպարի ընտրությունը, ինչը, իհարկե, մեծ պատիվ է ինձ համար»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Թամարա Գվերդցիթելին: 

Բացառիկ ու մեծամասշտաբային մյուզիքլի ստեղծման հետքերով VNews Culture-ի նկարահանող խումբն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ տարբեր մշակույթի ու ազգության արտիստներ համախմբվել են ու անհնարին թվացող բրոդվեյյան հեքիաթն իրականություն են դարձրել: 

«Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերայից առաջ «Skyfist Studio»-ի հիմնադիր ու ներկայացման պրոդյուսեր Պողոս Հարությունյանն ու մի քանի արտիստներ  խոսել են արդեն իրականացրած երազանքի մասին․

«Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ և ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը,որի բեմադրությունը վստահվել է ռուս ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկուն:

fastnews-ads-banner