Երևանում կտեղադրվի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը։ Որոշման նախագիծը հաստատվել է Երևանի ավագանու նիստում։ Արձանը կտեղադրվի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին հարող տարածքում՝ Սայաթ-Նովայի 4 հասցեում։ Այն կքանդակի Արմենակ Վարդանյանը։ Մանարյանի բրոնզե արձանը նախատեսվում է տեղադրել այս տարի աշնանը։ Այն նվիրված կլինի դերասանի 100-ամյակին։ «Առաջարկը եղել է ԿԳՄՍ նախարարությունից: Դերասանի հարազատները ևս մասնակցել են արձանի տեսքի որոշմանը», - տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: