Logo

Երևանում կայացավ «Queen Sensation» խմբի բացառիկ համերգը (տեսանյութ, լուսանկարներ)

17:07 / 21.07.2024Լուրեր
null

Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Queen Sensation» խմբի բացառիկ համերգը։ Աշխարհահռչակ «Quenn»-ի լավագույն հիթերը երևանյան բեմում հնչեցին «Queen Sensation»-ի կատարմամբ: Խումբն առաջին անգամ էր Հայաստանում: 

Ի սկզբանե «Queen Real Tribute» անունը կրող խումբը ստեղծվել է 2007 թվականին: Խմբի անդամները նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ և ամենահայտնի աստղերի հետ: Լինելով «Queen»-ի մեծ երկրպագու՝ նրանք նպատակ ունեն ներկայացնելու բրիտանական ռոք խմբի էվոլյուցիան և կատարելագործումը, քանի որ «Շոուն պետք է շարունակվի»։ Հետագայում խումբն անվանափոխվել է և դարձել «Queen Sensation»: Նրանք շրջագայել են ամբողջ Եվրոպայում: 2017 թվականից խմբի անդամները ներկայանում են «Queen Symphony» շոու ծրագրով, որը ներառում է 42 հոգանոց սիմֆոնիկ նվագախումբ և 16 հոգանոց երգչախումբ: 

fastnews-ads-banner