Logo

Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ «Ժիզել» բալետային ներկայացմամբ

12:29 / 10.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Թատերախումբը գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերով Երևան է ժամանել հատուկ չվերթով: Հյուրախաղերն իրականացվում են Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում: Ամբողջ հասույթն ուղղվելու է «Երևան բալետ ֆեստ 2024» նախագծի իրականացմանը:

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացման ցուցադրությունները կկայանան մայիսի 10-ին ժամը 19:00-ին, մայիսի 11-ին ժ. 14:00-ին և 19:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած բալետային ներկայացումը տարածաշրջանում առաջին անգամ է ցուցադրվելու՝ հավակնելով դառնալ տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձությունը:

fastnews-ads-banner