ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում անցկացվում է «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։
Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա) 150 ֆիլմ: Յուրաքանչյուր անվանակարգում կցուցադրվի՝
- «Մէկ կադր՝ մէկ րոպե» - 112 ֆիլմ, որից 100-ը՝ Հայաստանից,
- «Կարճ ֆիլմեր» - 27 ֆիլմ, որից 6-ը՝ Հայաստանից,
- «Կինո առանց սահմանի» - 11 ֆիլմ, որից 3-ը՝ Հայաստանից:
«Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակ-մրցույթում կներկայացվի 3 հայկական նախագիծ:
Փառատոնի հատուկ ծրագրերում արտամրցութային կարգով կցուցադրվեն գործընկեր կազմակերպությունների, անկախ կինոարտադրողների ֆիլմեր, տեղի կունենան քննարկումներ, վարպետության դասեր, հրավիրյալ արվեստագետների և հայկական կինոդաշտի ղեկավարների հետ հանդիպումներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։
Փառատոնի ծրագիրն ու բոլոր մանրամասները հրապարակված են openplatform.am կայքում։


