Logo

Երևանի քաղաքապետարանը Կասկադն ամբողջական տեսքի բերելու 2 նոր նախագիծ է ներկայացրել

09:46 / 04.09.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։

Երևանի քաղաքապետարանը Կասկադն ամբողջական տեսքի բերելու 2 նոր նախագիծ է ներկայացրել: Նախագծերից մեկը մշակել է ամերիկյան, մյուսը՝ ֆրանսիական ընկերություն: Ի դեպ, ոչ մեկի համար համայնքային բյուջեից գումար չի ծախսվել։

Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կցանկանա տեսնել Կասկադ համալիրը երևանցին: Կասկադի տեսքն ամբողջացնելու երկու նախագծերն էլ «Ակտիվ քաղաքացի» հարթակում են: Ակտիվ քաղաքացիները կարող են քվեարկել իրենց նախընտրած նախագծի օգտին։ Քվեարկությանը կարող են մասնակցել բացառապես Երևանում գրանցում ունեցող քաղաքացիները: 

Տարբերակների նկարագրերը՝  այստեղ։

 

fastnews-ads-banner